Ժայռ մարզա-հայրենագիտական- ընտանեկան ճամբար. 12.07-14.07

Захватить

Քարտեզագրող՝ Արմեն Ուլիխանյան

Հեռավորություն՝ 11O կմ

Ժամանակ՝  1Ժամ, 39 րոպե

Ժայռ մարզա-հայրենագիտական ​​ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սեւանա լճի ափին, դեպի Կարմիր տանող ճանապարհին: Ճամբարի տեւողությունը 3 օր:

Նպատակը — լող եւ լողուսուցում ,  հայրենագիտություն՝ տեղանունների ծագումնաբանություն, ճամբարային առօրյա, մարզական եւ բակային խաղեր,  վրանային ճամբարի հմտությունների ձեռքբերում, ծանոթացում Սեւանա լճին եւ նրա բնապահպանական խնդիրներին:

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Սաթենիկ Սիմոնյան, Մարինե Ամիրջանյան

Մասնակիցներ`   Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ և ծնողներ

Արդյունքը  սովորողների, ծնողների,  դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված բլոգներում, կայքում

Զրույց-քննարկումներ

  • Սևանա լիճ՝ ծագում, շրջապատող լեռնաշղթաներ, ավանդապատում
  • Լիճը, որպես քաղցրահամ ջրի մեծ ամբար — համեմատում Բայկալ լճի հետ
  • Անցած տարվա էկո-խնդիրը Սևանա լճի հետ կապված —  տարակարծիք, տարաբնույթ զրույցներ ծաղկող Սևանա լճի և կապտականաչավուն ջրիմուռների մասին

Կանգառներ

  • Առաջին հանրային լողափ — ընդմիջում, լող
  • Հրազդան գետի տուտ
  • Ախթամար արձանի մոտ — պատշգամբ դեպի Սևան

Մասնակցին  անհրաժեշտ պարագաներ 

Ուսապարկ, քնապարկ
Անձնական հիգիենայի պարագաներ
Մարզական տաք հագուստ եւ կոշիկներ
Լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք տաք հագուստ, գուլպաներ, սրբիչներ, լապտեր
Խաղեր, գնդակ, պարան, շախմատ
Անհատական թվային միջոցներ-հեռախոս, լիցքավորիչ
Խոհանոցային սպասք `ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ

Կազմակերպչական աշխատանք

Ջոկատավարներ — Սաթենիկ Սիմոնյան, Մարինե Ամիրջանյան

Լողուսուցում — Իվետա Ջանազյան

Խոհանոց — ծնողներ

Օր 1

09.00 Մեկնում Մայր դպրոցի տրասպորտների կայանատեղիից

1O.OO — Հանրային առաջին լողափ

11.OO — Հրազդան գետի տուտ

12.00 Ժամանում «Ժայռ»
12.00 — 13.00 տեղավորում
13.30 — 14.00 ճաշ
14.00 — 15.00 տեղանքի ծանոթացում. քարտեզագրում
15.00 — 16.00 ֆոտոպլեներ, ընթերցանություն
16.00 — 17.00 լող, հանգիստ լողափին, ավազե քանդակներ
17.00 — 19.00 բակային խաղեր՝ քարկտիկ, յոթ քար, պահմտոցի
19.00 — 19.45 ընթրիք

20.00 — 21.00 Լողասեր համարձակների լող
20.00 — 21.00 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սեւանա լիճ

21.00-22.00 -Երեկոյան ընդհանուր պարապմունք. երգեր, պարերգեր
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օր 2

O7.OO-O7.3O — Լողասեր համարձակների լող

8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.30 Բնապահպանական քննարկումներ, զրույցներ. Սեւանա լիճ
10.30 — 12.00 լող, հանգիստ լողափին, ավազաթերապիա՝ քանդակներ, շինություններ
12.00 — 13.3O — Ընթերցանություն, խաղեր

14.00 ճաշ
14.30 — 15.30 բակային խաղեր
16.O0 — 19.00 լող, հանգիստ ափին , ավազաթերապիա՝ քանդակներ, շինություններ
19.00 — 20.00 ընթրիք

20.00 — 21.00 Լողասեր համարձակների լող
20.00 — 22.00 Երեկոյան ընդհանուր պարապմունք. երգեր, պարերգեր
22.00 — 22.30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Օր 3

O7.OO-O7.3O — Լողասեր համարձակների լող

8.00 — 9.00 վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 — 9.30 նախաճաշ
9.30 — 10.00 տարածքի մաքրում
10.00 — 12.00 լող, հիգիենայի ժամ
13.00 — վերադարձ

14.00- Քայլարշավ դեպի Ծովագյուղի Ազովի ձոր մատուռ

17.00 — Ժամանում Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Սննդակարգ
I օր
Ճանապարհային բրդուճներ՝ հաց, պանիր, բանջարային խավիար, միրգ, քաղցրավենիք
Ճաշ — Վերմիշելով փլավ, պանիր, մածուն, հաց, աղցան, միրգ, լոլիկ, վարունգ
Ընթրիք _ Քաղցրավենիք, թեյ, պանիր, բրնձով շիլա
II օր
Նախաճաշ _ Թեյ, պանիր,  խտ. կաթ, կարագ, հաց, թթվասեր-կաթնաշոռ, քաղցրավենիք
Ճաշ _ հավով_ հազարով փլավ,  լոլիկ, վարունգ, դդմիկով աղցան, պանիր, բնական կոմպոտ
Ընթրիք — հնդկաձավարով փլավ, պանիր,  թեյ, քաղցրավենիք
III օր
Նախաճաշ -Թեյ, պանիր, հացով ձվածեղ, խտ. կաթ, հաց, կարագ, քաղցրավենիք
Ճաշ _ կարտոֆիլով պյուրե, աղցան,  պանիր, լոլիկ-վարունգ, հաց, բնական կոմպոտ
Ճանապարհային բրդուճներ՝ հաց, պանիր, բանջարային խավիար, լոլիկ, վարունգ, միրգ, քաղցրավենիք

 

Նախահաշիվ  

Տրանսպորտ  — 3OOO

Սնունդ — 3OOO

Այլ ծախսեր — 1OOO

Խորհրդատու՝ Իվետա Ջանազյան

Այս նյութը հրատարակվել է 2018-2019 ուստարի, Ճամփորդություն, Ուսումնական ծրագրեր, նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s