Ամենաուժեղը

42691241_471450580035738_364574721213202432_nԻմ համար աշխարհում ամենաուժեղն առյուծն է, շունը, զինվորը, հայրիկս, գորիլան, դինոզավրը, եղբայրս և վագրը։ Առյուծը կարող է կծել և խփել։ Շունը պահապան է տան մոտ, նաև կարող է չար մարդկանց հետ կռվել։ Զինվորը կրակում է թուրքերին։ Հայրիկս կարողանում է իր գործիքներով տուն սարքել:

Մարի Աղաբեկյան

Ես կարծում եմ ամենաուժեղը ռոբոտ դինոզավրն  է։ Նա ապրում է խաղի ու կինոյի մեջ։ Ես նրան հանդիպեցի խաղում։ Նրանք կրակ են թողնում և նրանց հեշտ չի սպանելը, նրանք շատ մեծ են։

Արսեն Խաչատրյան

Իմ կարծիքով ամենա ուժեղը ռոբոտն է: Որովհետև ռոբոտը անմահ է: Ռոբոտը շատ ուժեղ է և մեծ: Ռոբոտը այնքան ուժ ունի, որ մեքենա է բարձրացնում: Նաև ռոբոտը կարում է բարձր ցատկել:

Գարիկ Թովմասյան

Իմ համար ամենաուժեղը հայրիկս է: Նա    նախ  շատ  ուժեղ է,  շատ    արագավազ  է: Շատ     ուժեղ,   որովհետև  նա    օրը 355 կիլոմետր  վազում   է:

Մարկ Սարգսյան 

Իմ  կարծիկով   ամենաուժեղը   արևն   է, րովհետև   արևին հնարավոր  չի    կպնել: Ես  չէի   ուզենա  նրա  պես  լինել: Նա   կրակից  սարքած   գունդ  է: Արևը  շատ  վտանքավոր  է:

Արմեն Հարությունյան 

Ամենաուժեղը ինձ համար առյուծն է: Նա կարողանում է հարձակվել եղնիկների վրա: Նաև կարողանում է բիզոն ուտել,  աղջիկ առյուծը նունպես ուժեղ  է:

Սամվել Մանուկյան

Ամենաուժեղը    Տանսն է, որովհետև    նա  մատերի շարժումով   աշխարհը  պայթեցնում  է: Նա   շատ  ուժեղ  է: Ես  նրան   տեսել եմ Ռոբլոքսում: Ես  նրան շատ  եմ  ուզում  տեսնել իրականում:

Վահագն Գրիգորյան

Առյուծը շատ ուժեղ է, դրա համար էլ նա կենդանիների թագավորն է: Նա շատ հետաքրքիր տեսք ունի և նա շատ բարձր է թռնում: Նա շատ մեծ է: Առյուծը իր ձագերին կերակրում է, ջուր է բերում, քնացնում է:

Էմիլ Մկրտչյան

Ինձ համար ամենաուժեղը Վադամն է։ Նա կինոյի դերասան է։ Վանդամը սկզբում շատ թույլ էր, հետո մարզվեց և ուժեղացավ ու հաղթեց իր հակառակորդին։

Ալեքսանդր Ավանեսյան

Ես կարծում եմ, որ ամենաուժեղը այս մոլորակում մարդն է:Նա է ստեղծել ամեն բան` ինքնաթիռները ,մեքենաները,ռոբոտները,տիեզերանավերը:Մարդն իր խելքի շնորհիվ կարող է հաղթել ամենաուժեղ կենդանուն:Հիշենք մարդու և առյուծի կռիվը:Մարդը իր ուժը պետք է օգտագործի միայն բարի գործերի համար:Մարդու ուժը իր խելքն է:

Արեն Ղազարյան

Մեր երկրում ամենաուժեղը մեգալադոն է, որովհետև նա շատ մեծ է և ուժեղ։ Նա ապրում է օվկիանոսներում ու շատ խորն է ապրում և նա 4 մետրանոց է։ Նրա ատամները շատ մեծ են։ նրա աչքերը շատ մեծ են։ Իսկ հիմա դինոզավրերի մասին։ Դինոզավրերի ոտքերը 3 մետրանոց են։ Նրանց ատամները 2 մետրանոց են։

Արեգ Հաջյան

 

 

 

Այս նյութը հրատարակվել է 2018-2019 ուստարի, Մարի Աղաբեկյան, Մարկ Սարգսյան, Սամվել Մանուկյան, Սամվել Արզումանյան, Սոֆի Մարգարյան, Վահագն Գրիգորյան, Վաչե Հակոբյան, Ալեն Առուշանյան, Ալեքսանդր Ավանեսյան, Արեգ Հաջյան, Արեն Ղազարյան, Արմեն Հարությունյան, Գարիկ Թովմասյան, Դավիթ Թադևոսյան, Էմիլ Մկրտչյան, Իգոր Մկրտչյան, Խաչիկ Հովհաննիսյան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն